Այն, ինչ ցույց են տալիս, Խոջալուն չէ

Այն, ինչ ցույց են տալիս, Խոջալուն չէ 2018-05-24 04:43:34

Դանա Մազալովայի հարցազրույցը «Գոլոս Արմենիի» թերթին

Այս հյուրին մենք սպասել ենք շատ վաղուց՝ դեռևս այն ժամանակներից, երբ աշխարհով մեկ սկսեցին տարածվել Խոջալուի դեպքերի վերաբերյալ հայերին ուղղված ստոր զրպարտանքներ և ստեր: Դանա Մազալովան չեխ լրագրող է, որը անցել է ողջ ղարաբաղյան պատերզմի բովով, աշխատել է աշխարհի մյուս պայթյունավտանգ կետերում, ինչպես նաև բազմաթիվ ֆիլմերի և հոդվածների հեղինակ է: Հենց Մազալովային է հաջողվել 1992թ. մարտին տեսնել այն կադրերը, որոնք փետրվարի վերջին նկարահանել էր ադրբեջանցի հեռուստալրագրող և օպերատոր Չինգիզ Մուսթաֆայեվը Աղդամից ոչ հեռու:

Դանա, ե՞րբ ձեզ մոտ հետաքրքրություն առաջացավ մեր տարածաշրջանի և Հայաստանի նկատմամբ:
-1982թ. իմ կոլլեգան առաջարկեց ինձ ավտոբուսով մեկնել ԽՍՀՄ, և ես առանց մտածելու ընտրեցի Երևանը: Դա պատահական որոշում չէր. դրանից մեկ տարի առաջ ինձ նվիրել էին մի գիրք, որը կոչվում էր «Հայաստանի ճարտարապետական հուշարձանները»: Այսպիսով առաջին անգամ ես հայտնվեցի Հայաստանում, և իմ ամենամեծ տպավորությունները ստացա Գոշավանքից: Եղեկեցու տարբեր հատվածներում կանգնած մի խումբ երիտասարդներ երգում էին հին հայկական երգեր: Դա ուղղակիր անմոռանալի էր. հոյակապ ակուստիկա և հոյակապ երաժշտություն:

Բացի դրանից ինձ ապշեցրին հայի աչքերը: Ինձ թվում է, որ նրանցում սառչել է յուրահատուկ մի արտահայտություն, որը ես կանվանեի «հաղթական հնազանդության»: Առհասարակ ես շատ եմ սիրում նայել հին ժողովուրդների ներկայացուցիչների աչքերին: Գոյություն ունի մի տեսություն, համաձայն որի բարբարոսները ավելի քաղաքակրթված ազգերին հարթավայրերից քշել են դեպի սարեր: Այդպես է եղել նաև Կովկասում, որտեղ, ըստ իս, ինչ-որ կախարդական և խորհրդավոր մի բան կա: Ղարաբաղում կարելի է հանդիպել ծերունիների, որոնք ինչպես հարկն է կարդալ չգիտեն, սակայն նրանցում կա այնպիսի մի իմաստություն, որին աշխարհի բոլոր համալսարաններում սովորած մարդն անգամ չի կարող հասնել: Առհասարակ Հայաստանն ինձ համար եվրոպական և քրիստոնեական մշակույթի կենտրոններից մեկն է: Այսպիսով բնական էր, որ ես այստեղ եկա երկրաշարժի և պատերազմի ժամանակ որպես լրագրող՝ լուսաբանելու դեպքերը: Անընդհատ վազվզոցի մեջ էի. Երևանից գնում էի Ստափանակերտ, Բաքու, Մոսկվա: Փորձում էի լուսաբանել պատերազմը երկու կողմերից. եղել եմ և հայկական, և ադրբեջանական խրամատներում:

- Ե՞րբ առաջին անգամ իմացաք, թե ինչ է կատարվել Խոջալուում: 
- 1995թ. ապրիլին չեխական «Ռեֆլեկս» շաբաթաթերթում լույս տեսավ իմ հոդվածը, որտեղ ես շարադրել էի ինձ հայտնի ամեն ինչ: 1992թ. մարտի կեսերին ադրբեջանցի լրագրող և օպերատոր Չինգիզ Մուսթաֆայեվը, որի հետ մենք ընկերներ էինք, Բաքվում իր տանը ինձ ցույց տվեց անմշակ տեսանյութեր, նկարահանված Աղդամի մոտակայքում: Հատուկ ուզում եմ շեշտել, որ Չինգիզը միակ օպերատորն էր, որը նկարահանել էր այնտեղ մահացած մարդկանց դիակները: Սակայն Մուսթավայեվի նկարահանած տեսանյութերը ոչ մի ընդհանուր բան չունեն այն վիդեո և ֆոտոկադրերի հետ, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես նրա նկարհանած նյութեր:

Չինգիզը ուղղաթիռով մեկնել էր այնտեց և մահացածների դիակների մի մասը դուրս էր բերել հողին հանձնելու համար: Դրանք թուրք մեսխեթցիների դիակներն էին, որոնք գտնվում էին Աղդամից մոտավորապես տաս կմ հեռավորության վրա: Տարածքը գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության ներքո, իսկ դիակների մոտ Չինգիզը նկատեց զինվորական հագուստով մի մարդու, որը չվախեցավ ադրբեջանական ուղղաթիռից: Այս ամենը ես տեսել եմ նրա ցույց տված տեսանյութերում: Երբ մի քանի օր անց Չինգիզը վերադարձավ մնացած դիակների հետևից, նրան ուղղակի ապշեցրեց դիակների վիճակը. նրանց գանգամաշկերը հանված էին:

- Ադրբեջանական կողմը ցուցադրում է մերկ և բռնաբարված երեխաների, կանանց այլանդակված դիակների սարսափելի տեսանյութեր: Արդյոք կա՞յին նմանատիպ տեսանյութեր Մուսթաֆայեվի մոտ:
- Կրկնում եմ, Մուսթաֆայեվի նկարահանած տեսանյութերում ոչ մի նմանատիպ բան չկար՝ ոչ մերկ կանայք և երեխաներ, ոչ գանգամաշկած տղամարդկանց դիակներ: Սակայն ես լավ եմ հիշում, որ մարդկանց ծնկներին կրակել էին նախքան սպանելը: Մուսթաֆայեվը առաջին մասնագիտությամբ բժիշկ էր, և նա հասկացավ, որ այդ մարդիկ երկար և տանջալից մահով են մահացել և արյունաքամ են եղել: Ամենայն հավանականությամբ նրանց վրա կրակել են շատ մոտիկ տարածությունից և նշան են բռնել հենց ծնկներին: Ինչ-որ մեկը դիտմամբ սպանել է այս մարդկանց, սակայն ո՞վ և ի՞նչ նպատակով, չեմ կարող ասել: Ես ասում եմ միայն այն, ինչ տեսել եմ:

- Մուսթաֆայեվը ինչ-որ կերպ մեկնաբանու՞մ էր այս տեսանյութը:
- Այն դժվար է մեկնաբանել: Նա միայն ասաց. «Դու հասկացա՞ր: Ես այժմ վախենում եմ ման գալ Բաքվում առանց զրահաբաճկոնի»: Գիտեք, մի քանի ամիս անց Մուսթաֆայեվը սպանվեց: Ի դեպ, Չինգիզը դիմավորեց իր մահը իսկական արհեստավարժի նման: Նա կանգնած էր տեսախցիկը ձեռքին և, մեջքին հարված ստանալով, անմիջապես այն շրջեց իր ուղղությամբ:

- Ի՞նչ եք կարծում, որտե՞ղ կարող են լինել այժմ Մուսթաֆայեվի իրական տեսանյութերը:
- Ամենայն հավանականությամբ այն հեռուստաընկերության արխիվներում, որտեղ նա աշխատում էր: Պետք է փնտրել:

- Ձեզ ինչպե՞ս հաջողվեց վերցնել այն հայտնի հարցազրույցը Մութալլիբովից, որը 1992թ. ապրիլի 2-ին տպագրվեց «Նեզավիսիմայա գազետա» թերթում և փաստորեն լույս սփռեց փետրվարի վերջի Աղդամի դեպքերին:
- Հենց Չինգիզի տեսանյութերը ինձ մոտ հարցեր առաջացրերցին Մութալլիբովին, ում այն ժամանակ, ինչպես գիտեք, պաշտոնաթող էին արել Խոջալուի դեպքերից հետո: Բացի դրանից շատ տրամաբանական է, որ լրագրողը հարցազրույց է վերցնում պաշտոնաթող եղած նախագահից:

- Հետագայում Մութալլիբովը հերքեց իր խոսքերը խաղաղ բնակիչների տարհանման համար բացված հումանիտար միջանցքի գոյության մասին: 
- Դա նրա գործն է: Ես գիտեմ, որ նա դա ասել է: Եվ դա կարող են հաստատել «Նեզավիսիմայա գազետա» թերթի աշխատակցուհիները, որոնք մեկնաբանում էին հարցազրույցը և կոլլեգա լրագրողները, որոնք լսում էին ձայնագրությունը: Կարող եմ ավելացնել, որ Ադրբեջանում հենց ինձ՝ լրագրողիս են մեղադրում այս հարցազրույցի համար: Այսինքն ես մեղավոր եմ, որ առաջնորդվում եմ դեմոկրատական ժուռնալիստիկայի սկզբունքներով:

- Դուք հետագայում ձեր աշխատություններում վերադարձե՞լ եք արդյոք այս խնդրին:
- Չեխ ընթերցողի համար այս ամենը հետաքրքրություն չի ներկայացնում և այն ակտուալ է դառնում միայն այն դեպքում, երբ առընչություն է ձեռք բերում ներկայի հետ, ինչպես տեղի ունեցավ ոչ վաղ չեխական Լիդից քաղաքում: Դուք գիտեք, որ այս փոքրիկ քաղաքի բնակչությունը ամբողջովին բնաջնջվել էր նացիստների կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, և այժմ այնտեղ զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող է տեղադրված: Իմանալով, որ Լիդիցում փետրվարի 26-ին ինչ-որ միջոցառում է կազմակերպվում, ես խորհրդակցեցի ընկերներիս հետ և որոշեցի մեկնել այնտեղ: Ցավոք սրտի չեխական կողմը չէր ստուգել ադրբեջանցիների կողմից հատկացված նյութերը, սակայն հայկական դեսպանության միջամտության արդյունքում Լիդից չժամանեցին միջոցառմանը հրավիրված մի շարք պաշտոնյաներ, ինչպես օրինակ մշակույթի նախարարը:

Ես մոտեցա ադրբեջանական կազմակերպության ղեկավար Նազարովին և հարց ուղղեցի նրան. «Որտեղի՞ց ձեզ այս լուսանկարները, որոնք դուք ներկայացնում եք որպես Խոջալուի դեպքերի նկարահանումներ»: Ես խոսեցի նաև թանգարանի աշխատակիցների և Լիդիցի քաղաքապետի հետ, ելույթ ունեցա հավաքվածների առջև և պատմեցի ինձ հայտնի ամեն ինչ փաստերով ու հղումներով: Ես նաև շեշտեցի, որ տվյալ միջոցառումը ծաղրանք է նացիստների զոհերի հիշատակին, և դա ուղղակի անընդունելի է: Մենք չենք ցանկանում, որ ինչ-որ մեկն օգտագործի մեր հուշարձանները ու հիշատակը սեփական շահերի և կեղտոտ քարոզչության համար, առավել ևս կեղծիքների միջոցով:

- Եկեք ավարտենք զրույցը այն թեմայով, որով սկսեցինք՝ Հայաստանում ինչ-որ հատուկ ոգեղենության առկայության մասին: Դուք այժմ այն զգու՞մ եք:
- Ինձ թվում է, որ դուք սկսել եք կորցնել այդ ոգեղենությունը երկրաշարժից անմիջապես հետո: Երբ մարդիկ ուտելու բան չունեն, երբ շուրջը ցուրտ է և մութ, երբ երկիրը շրջափակման մեջ է դժվար է պահպանել մշակույթն ու վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Դրան գումարած պատերազմը, որն ունենում է բազմաթիվ հետևանքներ, ինչը հատկապես զգացվում է հետխորհրդային տարածքում: Ես դա կանվանեի թույլատրելիի զգացողության և չափի թուլացում: Այդպես է լինում Ռուսաստանում չեչենական պատերազմից հետո, երբ հայտնվում են մայոր յեվսյուկովներ, այդպես է լինում Բոսնիայում, այդպես է նաև Հայաստանում և Ադրբեջանում: Մարդիկ ընտելանում են այն իրավիճակին, երբ ամեն ինչ թուլատրելի է, բարոյականությունը ակնում է ապրում, տեղի է ունենում ակնհայտ հետընթաց: Այսպիսին են, ցավոք, պատերազմի անխուսափելի հետևանքները:

Հետգրություն. Դանայի հետ մեր հանդիպման ընթացքում մի հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Հյուրանոցի միջանցքում հայտնվեց «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը և հետքրքրվեց, թե ով է խոսում տեսախցիկի առջև: Մենք ասացինք, որ նա չեխ լրագրող է, որը խոսում է Խոջալուի մատույցներում տեղի ունեցած դեպքերի մասին: Դե Վաալը, որը համարվում է ղարաբաղյան հարցի հետազոտող և սիրում է խելոք դեմքով բոլորին խորհուրդներ տալ, թե ոնց պետք է այն լուծել, անսպասելի ռեակցիա ցույց տվեց. նա անհասկանալի պատճառներով սկսեց նյարդայնանալ և հապճեպ հեռացավ առանց հետաքրքրվելու, թե ինչի մասին էր խոսում Մազալովան: Ահա այսպիսի մի «հետազոտող» և «փորձագետ», որն ըստ էության առանց այդ էլ ամեն ինչ գիտե ղարաբաղյան պատերազմի իրողությունների մասին…