Գորգագործություն

Գորգագործություն 2018-05-24 04:00:19

Գորգագործությունըարվեստի ավանդականտեսակ է` տարածվածՀայաստանի բոլորշրջաններում, բայցՂարաբաղի գորգերն իրենցյուրահատկությունների ևճանաչվածությանպատճառով ուրույն բաժինեն ներկայացնում: Մինչ 1870-ականներին անինիլինայինսինթետիկ ներկերիտարածումը` ղարաբաղյանգորգերի հարուստ գույներըստանում էին միայն բնական նյութերից, մեծամասամբ՝ շրջանին հատուկբույսերից և հանքանյութերից: Ինդիգոն (լեղակ) ներմուծվել է արևելքից, իսկ որդաներկը` Արարատյան դաշտավայրից: Որոշ գյուղեր ևբնակավայրեր երբեք էլ չեն ընդունել սինթետիկ ներկերը` հավատարիմմնալով իրենց ավանդական բնական մեթոդներին:

Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի համալսարանի հայագիտական ծրագրիտնօրեն դոկտոր Տիգրան Կույումջյանի հավաստմամբ, տարբերհնագույն աղբյուրներ վկայում են Հայաստանում վարպետորենպատրաստված գորգերի և այլ կտորների մասին: Հնագույն հայկականգորգերի մեջ մի յուրօրինակ նմուշ հանդիսացող Գոհար գորգը, որը  Տիգրան Կույումջյանն անվանել է «ամենամեծ և նրբինը», գործվել էՂարաբաղում և ունի ստորագրություն, որում մատնանշում է գործողին՝«Գոհար», և պատրաստման տարեթիվը` 1700 թ.: «Մեկ այլ հայտնի գորգ, որը գործվել է Արցախում 1731 թ-ին Աղվանքի Ներսես կաթողիկոսիհամար պահվում է Երուսաղեմի Սբ. Ջեյմս վանքում», վկայում է ՏիգրանԿույումջյանի իր «Գորգագործությունը Հայաստանում – հետազոտություն» խորագրով հոդվածում:

Ղարաբաղում, ինչպես և Հայաստանի այլ շրջաններում, կարպետներն ուգորգերը ի սկզբանե չեն պատրաստվել վաճառքի համար: Դրանքհամարվում էին կենցաղային իրեր ևընտանեկան մասունքներ, բայց ոչ` ապրանք: Գորգը տանից դուրսհանելը համարվում էր վատնախանշան: Մասունք համարվողգորգերը պաշտպանականնշանակություն ունեին և հաճախխորհրդանշում էին բերրիություն:

Լեգենդներիխորհրդանշանները: Ղարաբաղի գորգերը հարուստ ենընտանեկան զինանշանների և հինլեգենդներ խորհրդանշաններով, որոնց մի մասը թվագրվում էժամանակներին: Չնայած, որգորգերը դարեր շարունակփոփոխությունների են ենթարկվել, բայց մեծ մասի նախշերըպահպանել են իրենց սկզբնականտեսքը: Ամենատարածված խորհրդանիշերից է վիշապը: Թեև վիշապըկարպետների և գորգերի տարածված խորհրդանիշ է ամբողջ Կովկասովմեկ, այն հիմնականում Ղարաբաղից հայերի մեծ արտահոսքի արդյունք էXVIII դարում, ովքեր ամբողջ տարածաշրջանով մեկ հիմնադրել կամվերակենդանացրել են շատ քաղաքներ` այնտեղ տանելովգորգագործության իրենց ավանդույթները: Ղարաբաղյան գորգերում մեկայլ տարածված խորհրդանշան է մեդալիոնը: Առկա են հինգ հիմնականտեսակի մեդալիոններ, թեև մի շարք այլ տարբերակների նույնպեսկարելի է հանդիպել: Նրանք, ամենայն հավանականությամբ, բխում ենհայտնի ընտանիքների և մելիքների (կիսաանկախ իշխանների) զինանշաններից, ովքեր  գլխավորում էին Ղարաբաղի իշխանությունները՝սկսած միջին դարերից մինչև XIX դարը: Որոշ մեդալիոններիանվանումների վերջում առկա է «բերդ» վերջածանցը, որից կարելի էենթադրել, որ յուրաքանչյուր բերդ ուներ իր զինանշանը: Դրանքներառում են Ջրաբերդ, Արևաբերդ և Օձաբերդ անվանումները ևկազմված են ճանկախաչից (խորհրդանշում է իշխանություն ևհավերժություն) և գալարվողվիշապներից:

XIX դարի սկզբին Կովկասըմիացվեց Ռուսականկայսրությանը, ևաստիճանաբար մելիքներիիշխանությունը իրենցպատմական սահմաններիհետ մեկտեղ սկսեց թուլանալ: Բայց նրանց ավանդականմեդալիոնները, իշխանականտների անկումից հետո, երկար մնացինգորգագործությանարվեստում: Չնայածզինանշաններն ումեդալիոնները Ղարաբաղիպատմական իշխաններիմասունքներն են, գորգերիվրա օգտագործվածխորհրդանշաններըարտացոլում են այդհինավուրց հողի բնակիչներիառօրյա կյանքը և կենցաղը: Նմանատիպ գորգերի կենտրոնականզարդանախշ է հանդես գալիս թագադրված ցուլը, որի դերը Ղարաբաղիժողովրդի կյանքում չի սահմանափակվել զուտ գյուղատնտեսականգործառույթներով: Հին ժամանակներում ցլին մեծարում էին: Նույնիսկմահանալուց հետո նրա գանգը դրվում էր տան տեսանելի վայրումորպես թալիսման: Շատ գորգերի վրա առկա են նաև ցուլի կաշվի ևոչխարի բրդի, ինչպես նաև հեթանոսական սրբազան խորհրդանշաններիպատկերներ: Մեծաթիվ են նաև այն ղարաբաղյան գորգերը, որոնք ունենարծվի բազմազան պատկերներով խոհրդանիշեր. արծիվը համարվումէր իշխանության, ուժի և անհունության ձգտման խորհրդանիշը:

Շարունակելով ավանդույթները: XX դարի սկզբին հայկականքաղաքների մեծ մասում ձեռագործ գորգերի ու կարպետներիարտադրությունը կանգնեց: Ջարդերի և շարունակականտեղահանությունների արդյունքում արժեքավոր հայկական գորգերի մեծմասը կորավ կամ ոչնչացվեց: Գորգագործության արվեստը անցել էրսերնդեսերունդ, և ընտանիքների ոչնչացումն ու տարանջատումը, համարյա, անհնարին դարձրին այդ ավանդույթի շարունակումը: Այնուամենայնիվ, Ղարաբաղում գորգագործությունը` որպես արվեստիտեսակ և արհեստ, պահպանվեց խորհրդային ժամանակաշրջանում: 

XIX-XXդդ. –ում Շուշիի գորգերըամենալավն էին տարածաշրջանումև վաճառվում էին բոլոր հարևանքաղաքներում: 1907թ.–ին Շուշիիգորգերի գործարանում աշխատումէին 120 կանայք: Տարեկանարտադրում էին 600-700 գորգեր, որոնց մեծ մասը արտահանվում էրԵվրոպա: Խորհրդային տարիներինգործարանը տեղափոխվեցՍտեփանակերտ: Այսօր ձեռագործկարպետներն ու գորգերըարտադրվում են ոչ միայնՍտեփանակերտում և Շուշիում, այլևշրջակա գյուղերում, մասնավորապես Ծաղկաշատգյուղի ազգագրական թաղամասումգտնվող «Նիկոլ Դուման» տուն-թանգարանում: Այս գորգերը մինչայսօր էլ հայտնի են և մեծ համբավունեն իրենց բարձր որակի շնորհիվ: Ներկայումս հայկական գորգերինախշերը օգտագործվում են նաևնորաձևության և դիզայնի ոլորտում: Հիմնական գույները, որոնքօգտագործվում են Ղարաբաղի գորգերում՝ կարմրի, կապույտի ևշագանակագույնի մուգ երանգներն են: