Կերպարվեստ

Կերպարվեստ 2018-05-24 04:04:52

Հայ կերպարվեստում իրենցծանրակշիռ ներդրումն ունենծնունդով ղարաբաղցի գեղանկարիչՍ. Աղաջանյանը, քանդակագործ Հ. Գյուրջյանը, Ս. Բաղդասարյանը: ԼՂՀ-ում ապրում ու ստեղծագործումեն երեք տասնյակից ավելինկարիչներ, քանդակագործներ, ժողովրդական արվեստիբազմաթիվ շնորհալի վարպետներ: Երկար տարիների անորոշությունիցհետո 1988-ին ստեղծվեց ԽՍՀՄ նկարիչների միության մարզայինինքնուրույն բաժանմունք, որը գործուն կապերի մեջ է Հայաստանինկարիչների միության հետ:

  Կերպարվեստիբնագավառում նկատվում էզգալի առաջընթաց: Այդ ենվկայում պարբերաբարՀայաստանում, Արցախում ևարտերկրում բացվողցուցահանդեսները: Արցախինկարիչների գործերումնշանակալի են 1988- ի Արցախյան շարժման թեմաներովստեղծագործությունները: Առավել հայտնի են գեղանկարիչներ Ս. Պետրոսյանը, Ռ. Գաբրիելյանը, Ա. Մելիքսեթյանը, քանդակագործներՅու. Ավետիսյանը, Ա. Հարությունյանը, Լ. Ղալայանը,  Ա. Հակոբյանը, թատերական նկարիչներ Գ. Ծատուրյանը, ՍՀովհաննիսյանը ևուրիշներ: Նշանավորհուշարձաններից է Ս. Բաղդասարյանի «Մենքենք,մեր սարերը» կոթողը: 1988-ին բացվեցին նաևՍումգայիթիցեղասպանության ևՍպիտակի երկրաշարժիզոհերի հիշատակիննվիրված հուշակոթողները(քանդակագործԱ.Հակոբյան):