Պետրոս Ղևոնդյան

Ղևոնդյան Պետրոս Արշալույսի, «Պետո» 

[ 30.1.1964, գ. Պռոշյան, Կոտայքի մարզ, ՀՀ  – 14.2.1994, Շահումյանի շրջան  (Քելբաջար), Արցախ] 

Ղարաբաղյան ազատագրական շարժման գործիչ: ՊԲ մայոր (1996 թ., հետմահու): ՀՅԴ կուսակցության անդամ (1990): Արցախի հերոս (2000 թ.): 1990 թ.-ից Պռոշյանի կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: 1990-1994 թթ.-ին մասնակցել է ՀՀ Տավուշի, Նոյեմբերյանի (Ոսկեպար), Արցախի Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի, Հադրութի և Աղդամի, Ֆիզլուլիի, Կուբաթլուի, Զանգեզուրի, Ջաբրայիլի, Քելբաջարի շրջանների ու Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Ոսկե արծիվ» շքանշաններով: Թաղված է Պռոշյանում:

Նյութն ըստ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարանի

Հատված ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Զինուժ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումից` նվիրված Պետրոս Ղևոնդյանին (08.12.2013 թ.):

Հանրային հեռուստաընկերության «Նվիրյալները» հաղորդաշարի թողարկումը՝ նվիրված Պետրոս Ղևոնդյանին: