ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Արցախի ժողովուրդը,

• դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

• հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին,

• կարևորելով 2006 թվականին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության դերը անկախ պետականության կայացման և ամրապնդման գործում,

• զարգացնելով ազգային պետականության պատմական ավանդույթները,

• ոգեշնչված Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության՝ Արցախի ժողովրդին զորավիգ լինելու վճռականությամբ,

• հավատարիմ մնալով հայրենիքում ազատ ապրելու և արարելու իր նախնիների երազանքին և վառ պահելով ազատության համար պայքարում նահատակվածների հիշատակը,

• իրականացնելով իր ինքնիշխան և անօտարելի իրավունքը,

ընդունում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: ...