Արցախի ժողովուրդը,
• դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
• հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին,
• կարևորելով 2006 թվականին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության դերը անկախ պետականության կայացման և ամրապնդման գործում,
• զարգացնելով ազգային պետականության պատմական ավանդույթները,
• ոգեշնչված Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության՝ Արցախի ժողովրդին զորավիգ լինելու վճռականությամբ,
• հավատարիմ մնալով հայրենիքում ազատ ապրելու և արարելու իր նախնիների երազանքին և վառ պահելով ազատության համար պայքարում նահատակվածների հիշատակը,
• իրականացնելով իր ինքնիշխան և անօտարելի իրավունքը,
ընդունում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: ...