Ընդհանուր տեղեկություններ

♦ Պաշտոնական անվանումը` Արցախի Հանրապետություն:

♦ Մայրաքաղաքը` ք. Ստեփանակերտ

♦ Պետական լեզուն` հայերեն

♦ Պետական կրոնը` քրիստոնեություն, բնակչության 93,6 % Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են

♦ Հիմնական օրենքը` Արցախի Հանրապետության Սահմանադրություն

♦ Դրամական միավորը` հայկական դրամ, շրջանառության մեջ է դրվել 1993 թ.

♦ Բնակչությունը` 145 053 մարդ /2015 թ. մարդահամարի տվյալներով/

♦ Ժամանակը` GMT+04.00

♦ Ազգաբնակչությունը` հայեր /99,7 %/, ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, վրացիներ, ադրբեջանցիներ և այլն

♦ Աշխարհագրական դիրքը` Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մաս

♦ Խոշորագույն լճեր` Մեծ Ալ, Փոքր Ալ, Սև Լիճ

♦ Տարածքը`Արցախի Հանրապետության տարածքը կազմում է 11432 կմ2

♦ Պետական սահմանը` արևմուտքից սահմանակից է Հայաստանի Հանրապետության հետ, հյուսիսից եւ արևելքից` Ադրբեջանի հետ, հարավից` Իրանի Իսլամական Հանրապետության հետ

♦ Կլիման` մեղմ և բարեխառն, հանրապետության զգալի տարածքում` մերձարևադարձային

♦ Օդի միջին ջերմաստիճանը` +10.9˚C

♦ Ամենաբարձր ջերմաստիճանը` +37˚C

♦ Ամենացածր ջերմաստիճանը` -20˚C

♦ Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը` 587 մմ

♦ Ծովի մակերեւույթից միջին բարձրությունը` 1100 մ

♦ Ամենաբաձր լեռնագագաթները` Գոմշասար` 3724 մ, Գժասար` 3616 մ, Թսխուդ` 3581 մ, Մռավ` 3343 մ, Մեծ Քիրս` 2725 մ

♦ Խոշորագույն գետերը` Արաքս, Որոտան, Հագարի, Թարթառ, Խաչեն

♦ Օգտակար հանածոներ` մարմար, գրանիտ, անդեզիտ, տուֆ, բազալտ, կրաքար, դիաբազ, բենտոնիտային կավեր, պեմզա, կավ, բազմամետաղներ, մասնավորապես, ցինկ, պղնձաքար, արճիճ, լիտոգրաֆային քար, քարածուխ, ծծմբաքար, երկաթ, այլ մետաղներ, ջրային պաշարներ

♦ Հեռախոսային կոդեր`

ք. Ստեփանակերտ` +374 47 /համարը սկսվում է 9-ով/

Մարտունի` +374 47 /համարը սկսվում է 8-ով/

Շուշի` +374 47 /համարը սկսվում է 7-ով/

Քաշաթաղ` +374 47 /համարը սկսվում է 7-ով/

Ասկերան` +374 47 /համարը սկսվում է 6-ով/

Հադրութ` +374 47 /համարը սկսվում է 5-ով/

Մարտակերտ` +374 47 /համարը սկսվում է 4-ով/

Բջջային կապ` +374 97

Վարչական տեսակետից ԱՀ-ն ընդգրկում է յոթ շրջաններ` Շահումյան, Մարտակերտ, Ասկերան, Քաշաթաղ, Շուշի, Մարտունի, Հադրութ, եւ հանրապետության մայրաքաղաքը: ԱՀ-ում կա 10 քաղաք եւ 322 գյուղական բնակավայր: 

ԱՀ մայրաքաղաքը Ստեփանակերտն է: Քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 54752 մարդ՝ ըստ 2015 թ. անցկացված մարդահամարի տվյալների:

Արցախի Հանրապետության մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 145053 մարդ: