Թաթուլ Կրպեյան

Կրպեյան Թաթուլ Ժորժիկի

[21.04.1965, գ. Արեգ, Արագածոտնի մարզ, ՀՀ - 30.04.1991, գ. Գետաշեն, Շահումյանի շրջան, Արցախ, ներկայումս բռնագրավվա Ադրբեջանի կողմից]

Ղարաբաղյան ազատագրական շարժման գործիչ։ Հայաստանի Ազգային հերոս (հետմահու, 1996): ՀՀԴ կուսակցության անդամ (1990-ից)։ 1984-1985 թթ.-ին ծառայել Է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում (1987-1990), 1987 թ.-ի աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը: 1990 թ.-ի սեպտեմբերից` ուսուցիչ Գետաշենի դպրոցներում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով:

Կրպեյանի անունով են կոչվում ՀՀԴ արտասահմանյան մի քանի կազմակերպություններ, ղպրոց՝ Արեգ գյուղում և Կովսական քաղաքում (ԱՀ Քաշաթադի շրջան), փողոց՝ Թալինում, լսարան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, սահմանվել է Կրպեյանի անվան կրթաթոշակ։ Լույս է տեսել Կրպեյանի բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը (1993)։ Թաղված է Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող:

Նյութն ըստ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարանի

 

 

  Թաթուլ Կրպեյանը Արուճ գյուղի եկեղեցու վերաբացմանը