Գագիկ Ստեփանյան

Ստեփանյան Գագիկ Հովհաննեսի, «Հեթանոս»

[ 26.12.1967, Երևան, ՀՀ – 17.3.1994, Շահումյանի շրջան (Քելբաջար), Արցախ]

Ազատամարտիկ: 1986-1988 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1992-1994 թթ.-ին ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Գորիսի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Տավուշի ԼՂՀ Լաչինի, Քելբաջարի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով: